▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբինյանը նիստը վերածեց «թաղի բիսեդկայի»... թեժ վեճ սկսվեց

Ռուբինյանը նիստը վերածեց «թաղի բիսեդկայի»... թեժ վեճ սկսվեց

«Քաղաքական ոչ վատ անցյալ ունեցող Ռուբինյանը երբ որ սկսեց նիստերի ընթացքը, ես հասկացա, որ մեր նիստը հերթական անգամ վեր է ածում թաղի բեսեդկայի»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ընդդիմադիր պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, որ ՀՀ թիվ մեկ ամբինում տիրող տոնայնությունը ամենևին հարիր չէ ՔՊ-ականների կողմից հռչակած օրակարգերի հետ։

«Պարո՛ն Ասլանյան, հարգալի՛ց խոսեք ԱԺ-ի և ԱԺ ամբիոնի մասին։ Սա թաղի բեսեդկա չի․․․ Չեք ուզում թաղի բեսեդկա դառնա, զսպե՛ք ձեր գործընկերներին»,- Ասլանյանի ելույթն ընդհատեց Ռուբինյանը։

«Ամեն անգամ մի՛ տարեք հարաբերությունների սրման, ու հետո բոլորս ընկնենք անհարմար վիճակի մեջ։ Քաղաքացիները մեզ այստեղ չեն ուղարկել մասխարայի, ուղարկել են խնդիրների լուծման համար»,- նշեց Ասլանյանը։

Հասարակություն ավելին