▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր վայրահաչոցը, պարոնա՛յք, նոր բան չէ, պատմությունն ու ժամանակը ձեր գնահատականը կտան». Տեր Պսակը՝ եկեղեցու դեմ արշավ հայտարարած ՔՊ-ականներին

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ, այս մասին հայտարարել է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների՝ եկեղեցու ու Ամենայն Հայոց Հայրապետի դեմ շարունակվող արշավին։

«Մարդիկ, ովքեր սրբությունները թողել են շներին, հանկարծ սկսում են խոսել սրբություններից։ Մարդիկ, ովքեր նախկինում ոչինչ էին, հիմա մտածում են, թե արժեք են իրենցից ներկայացնում, խոսում են կրկին անգամ ոչնչից։ Ինչպես կասեր Սուրբ Գրային հեղինակը՝ «Ունայնություն ունայնության» են։

Հայ Եկեղեցին ու Հայոց Հայրապետները նմաններին շատ են տեսել ու մաշել դրանց։

Ձեր վայրահաչոցը, պարոնայք, նոր բան չէ։ Պատմությունն ու ժամանակն ինքը ձեր գնահատականը կտա։ Վստահաբար, դուք արդեն ապահովագրել եք ձեր խղճուկ տեղը` պատմության մեջ խարան ունեցողների շարքերը։

Խելքներին աշեցեք...»,- նշել է Տեր Հայրը։

Հասարակություն ավելին