Արջը քոթոթների հետ՝ Ջերմուկի փողոցներում
Համացանցում տարածված տեսանյութը լայն արձագանք է ստացել սոցցանցերում, դրան անդրադարձել է նաև ՇՄՆ–ն` զգուշացնելով, որ վայրի կենդանիների, հատկապես ձագերի հետ գտնվող մայր արջի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։
Նախարարությունից հորդորում են չմոտենալ կենդանիներին, չփակել նրանց ճանապարհը, չկատարել կտրուկ շարժումներ, քանի որ մայր արջը կարող է ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ պաշտպանելով իր ձագերին։


