▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր ուզածն ի՞նչ է, որ պատերազմ լինի ու դուք զինվորի հարցը գողանա՞ք». Փաշինյանը հունից դուրս եկավ

«Ձեր ուզածն ի՞նչ է, որ պատերազմ լինի ու դուք զինվորի հարցը գողանա՞ք».  Փաշինյանը հունից դուրս եկավ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի՝ զիջումների հետ կապված հարցին, ասել է․

«Ձեր ուզածը ի՞նչ ա՝ խաղաղություն չլինի, որովհետև պիտի պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլարդներ վաստակեք, որ զորամասերից գողանաք ու բանակից փախածներով միլիարդներ վաստակեք։ Եվ հիմա վայնասուն բարձրացնեք։ Ձեր պատասխանատվության ժամը եկել ա և դուք հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում»։
«Հիմա դուք ինձ սպառնո՞ւմ էիք բանտախուց ուղարկելու»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը։
«Եթե դուք այդ կոռուպցիոն շղթայի մաս եք՝ այո, ես ձեզ սպառնում եմ»,- պատասխանեց վարչապետը։

Հասարակություն ավելին