Անմեղսունակ-անմեղսունակ գալիս եք, ամեն անգամ մի բան ասում. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին
«Արցախի դրոշները գողացել եք դուք»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ ընդդամիր պատգամվորները սեղաններից հանել են Արցախի դրոշները՝ գողացել են։
«Կախո՞ւմ ենք Ղարաբաղի դրոշները, շատ լավ, դե հիմա ասեք՝ ո՞վ ա զոհվելու բայրաքթարների տակ, և ո՞վ ա կայացնելու այդ որոշումը։ Հենց այստեղ է ամբողջ խնդիրը, որ այդ դրոշները կախել եք, բայց չեք մտածել բայրաքթարների տակ զոհվելու մասին․․․ Բա զոհվեիք։ Էլի բացե՞նք փախածների թեման․․․»,- դիմելով Մանուկյանին՝ ասաց Փաշինյանը։
Մանուկյանն արձագանքեց․ «Շատ էժան, դիշովի զրույցի թեմա եք բացել․․․։ Բերա՞նս եք բացում․․․ Հերիք ա մարդկանց մեղադրեք չզոհվելու համար»։


