|
«Ասում եք՝ մարդիկ չէին ուզում, որ իրենց զավակները զոհվեին բայրաքթարների տակ։ Այո, ճիշտ եք ասում, բայց քանի կար Ղարաբաղի շարժումը, մարդիկ ուզեին, թե չուզեին, իրենց զավակները պիտի զոհվեին բայրաքթարների տակ»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Անուշ Միրզոյանի դիտարկումներին։ «Երբ որ մարդիկ զոհվում էին բայրաքթարների տակ, դուք միլիարդատերեր էիք դառնում, զինվորների հացը գողցողները կամ նրանց ներկայացուցիչներն այստեղ նստած են․․․ Զորամասերից գողացել եք, դպրոցներից գողացել եք, պետությունից գողացել եք, և 64 միլիարդի գող ազգային մեծ բարերար, և հիմա ո՞ւր է նա, աշխատանքային ուղղիչ գաղութում․․․ Մե՞նք ենք դավաճանը, թե՞ դուք․․․։ Դավաճաննե՛ր, դուք դրոշները գողացել եք, ո՞ւր է, Ղարաբաղի դրոշները խի՞ եք հանել ձեր սեղաններից․․․ Դուք գողին բարերար չփորձեք բարերար կոչել․․․»,- հունից դուրս գալով նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, ոնց քաղաքական բոմժ եղել եք, այդպես էլ կդառնաք քաղաքական բոմժ։ |
«Գողին բարերար չփորձեք կոչել․ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, կդառնաք քաղաքական բոմժ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


