Թարմացում-Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են, որի հետևանքով Հանձնաժողովի անունից տեղադրվել են մեկնաբանություններ, նաև փորձեր են կատարվել սահմանափակելու տարբեր հրապարակումների մեկնաբանությունների հնարավորությունը։
Այս մասին հայտարարություն է տարածել Հանձնաժողովը։
«Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի կողմից իրականացված ներքին ուսումնասիրության արդյունքում պարզվել են միջադեպի պատճառները։
Հանձնաժողովը հայցում է օգտատերերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։
***
«Հետո՞... քաչալ Պետո․․․». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանությունների բաժնում արձագանքել է հայ լրագրող, քաղաքագետ Ամասիա Հովհաննիսյանին գրելով՝ «Հետո քաչալ Պետո...»։
Նշենք, որ ՀՌՀ-ն երեկ անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած միջադեպին, քննադատելով դեպքը, Ամասիա Հովհաննիսյանը մեկնաբանել է. «Հա, հետո՞», որպես արձագանք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել էր՝ «Հետո քաչալ Պետո...»։
Մի քանի ժամ անց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեռացրել է իր մեկնաբանությունը։
Լրագրող Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ այս առիթով է․
«Ուրեմն, ՀՌՀ (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով) երկու օր առաջ Պետոյի բանավեճի ժամանակ տուր ու դմփոցը դատապարտող մամլո հաղորդագրություն էր տարածել: Էսօր մեկը մտել գրել ա քոմենթում` «Հա, հետո՞...»....
Մտել ՀՌՀ էդ մարդուն տեսեք ինչ ա պատասխանել․․․(«Հետո՞... քաչալ Պետո․․․»-խմբ․)
#Պետո_հլը_արի #դուշմանը_տնից_ա»։


