Կարամ ասեմ՝ «Ալիևի աբսլուգ», բայց իր մակարդակին չեմ իջնի. Մեսրոպ Մանուկյան
|
«Որպես պետհամալսարանի դասախոս՝ երկու գիտական աստիճան ունեցող մարդ, ես ինձ թույլ չեմ տա իջնել այն մակարդակին, ինչ տեսնում եմ այստեղ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված սուր քննադատությանը։ «Ես աշխատել եմ Մանվել Գրիգորյանի հետ և երեբեք չեմ հրաժարվել իմ կենսագրության որևէ տողից․․․ Ես երբեք չեմ հրաժարվի նրանից, որ Մանվել Գրիգորյանն Արցախն ազատագրել է։ Երբ որ Մանվել Գրիգորյանի շրջապատից շատ մարդիկ ձեզ հետ են, հիշեք դրա մասին․․․ Եթե դուք արջերին քորող եք ուզում գտնել, թվարկեցի, երբ որ տեսնում եք այդ մարդկանց, ուղիղ հարցեր տվեք նրանց․․․ Ժանրի կանոնները գուցե պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ և այլն, բայց ես դա չեմ անի։ Սա երկրի թիվ մեկ ամբիոնն է։ Ամեն մարդ իր բարձունքի վրա պիտի մնա»,- հավելեց Մանուկյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։ *** |
|
«Մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, այդ թվում ես՝ ի տարբերություն ձեզ։ Ես Ղարաբաղի շարժում չեմ օգտագործել, որ Երևանի կենտրոնում սեփական շենքեր ունենամ կամ միլիոնատեր դառնամ․․․ Ես զինվորի սնունդը չեմ գողացել, որ ոմանց նման մատուցեմ, տանեմ գեներալ Մանվելի արջերին տամ»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղից ընդդիմադիր պատգամվոր Մեսրոպ Մանուկյանը բղավելով արձագանքեց՝ բայց ո՞վ ա գողացել։ «Հենց դո՛ւ ես գողացել, դու գողի սպասարկու ես, դու գողի աբսլուգ ես, դու ավելի վատն ես, դու արջ քորող ես, դու կաստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ավելի վատն ես»,- վրդովված պատասխանեց Փաշինյանը։ Դիտեք նաև՝ |


