▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ Ադրբեջանում են»․ Փաշինյան

«ՀՀ-ն այսօր առևերսվում է շուրջ 1000 անհետ կորած անձանց խնդրի հետ, նրանց շուրջ 777-ը անհետ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից։ Ակնհայտ է, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է»,- «Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«ՀՀ կառավարությունը, պետական իշխանության մարմինները երբեք չեն դադարել ջանքեր գործադրել այս հարցի լուծման ուղղությամբ և շարունակելու ենք։ Այս հարցերով փորձելու ենք խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ, որովհետև տրամաբանորեն մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ օբյեկտիվորեն Ադրբեջանում են»,- նշել է Փաշինյանը:

***

«Անհետ կորած անձանց հարցի մեջ ամենակարևոր պրոբլեմներից ու բարդություններից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լրջագույն անվստահություն։ Կա անվստահություն անհետ կորած անձանց հարազատների կողմից կառավարության նկատմամբ, որովհետև մարդիկ կասկածում են, որ կառավարությունն ինչ-որ բան գիտի և չի ասում, ինչ-որ տեղեկություն գիտի և չի կիսում։ Տասնյակ հանդիպումներ եմ ունեցել, այդքան լայն միջազգային շփումների արդյունքում ամենաբարձր և բարձրագույն մակարդակով հարցերը բարձրացնելու արդյունքում ես չունեմ այնպիսի տեղեկատվություն, որ գաղտնի եմ պահում»,- ելույթ ունենալով «Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Անվստահություն կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, նույն իրավիճակը նաև այստեղ է, որովհետև Ադրբեջանը կարծում է, որ մենք ունենք տեղեկություններ, որ չենք կիսում իրենց հետ, մենք էլ, բնականաբար, կարծում ենք, որ իրենք ունեն տեղեկություններ, որ չեն կիսում մեզ հետ»,- նշել է Փաշինյանը։

Հասարակություն ավելին