Մինչ Պաշտպանության նախարարությունից հերքում են, թե փորձում են ճնշել գնդերեցներին, որ միանան եկեղեցու դեմ արշավին, Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտարարել է՝ գնդերեց-սարկավագներին հրավիրել են Պաշտպանության նախարարություն հանդիպման, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը։
Քննարկել են Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բարենորոգչական ծրագրին» գնդերեցների մասնակցության հարցը։ Ավելի ուշ սարկավագների հետ առանձին հանդիպել է փոխնախարարը։
«Սարկավագներից հարցախույզի ձևով փորձել էին դիրքորոշում ունենալ, մեր տղաները ուխտապահ եկեղեցականին վայել հակադարձել են»,- պատմել է Տեր Պսակը։
Հիշեցնենք՝ այսօրվանից Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։
Հավելենք, որ Տեր Վարազդատ Քահանա Նաջարյանը հայտնել է, որ փորձել են գնդերեցներից կորզել աջակցություն Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բարենորոգչական ծրագրին», սակայն կառույցը չի միացել այդ շարժմանը։
Դիտեք նաև՝


