▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞ւմ թույլտվությամբ է իրականացվում «կանաչ գոտու վերացման» գործընթացը»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Դիմում եմ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը և ՀՀ ընդերքի տեսչական մարմնին․
Մի քանի օր առաջ Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգու ներքևի հատվածում սկսվել է հերթական բարձրահարկի շինարարությունը և հենց այս պահին ամբողջությամբ բետոնապատվում է այգու այն հատվածը, որն իմ ունեցած տեղեկություններով, սեփականության իրավունքով չի պատկանում կառուցապատողին և այգու մասն է ու պետք է մնա կանաչ հատված։
Շատ շտապ պետք է ստուգել, թե ինչ իրավունքով կամ ինչ և ում թույլտվությամբ է իրականացվում «կանաչ գոտու վերացման» այս գործընթացը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее