▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդ՝ «Գրանդ Քենդիի» «Բելոչկա» կոնֆետում

«Անվտանգ սնունդ»  ֆեյսբուքյան խմբի անդամներից Մելանյան Ռ. ահազանգել է, որ գնել է  «Գրանդ Քենդի»-ի «Բելոչկա» կոնֆետ, որի մեջ որդ է հայտնաբերել։ 

«Հուսով եմ՝ խանութը և մատակարարը կպարզաբանեն, թե ինչպես է նման ապրանքը հայտնվել վաճառքում, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն»,- գրել է նա։

Նշենք, որ «Անվտանգ սնունդ» խմբում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են հայտնվում, որոնցում սպառողները հայտնում են «Գրանդ Քենդի»-ի որոշ կոնֆետներում որդերի կամ միջատների առկայության մասին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում, որտեղ նաև նշված է․ «Հիշեցնենք, որ կոնֆետներում որդեր կարող են առաջանալ տարբեր փուլերում՝ թե’արտադրական գործընթացի , թե’ սխալ պահման պայմանների պատճառով։ 

Հետևաբար, սննդի որդնածության պատճառը հասկանալու համար պետք է ուսումնասիրել սննդի արտադրության փուլերը. շատ կարևոր է հենց հումքի անվտանգությունը և արտադրական պայմանները։ 

Օրինակ, եթե հումքը պատշաճ վերահսկողության չի ենթարկվել, և դրա մեջ եղել են թրթուրներ, արտադրության փուլում պետք է ճիշտ տեխնոլոգիաների կիրառել և ջերմային ռեժիմներ օգտագործել՝ դրանց վերացնելու համար։

Բացի այդ, իրացման ցանցում հինն ու նորը կարող են խառնվել իրար, և եթե հին խմբաքանակի մեջ արդեն իսկ կա որդ կամ թրթուր, ապա արտադրանքը կարող է աղտոտվել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее