▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում պեղումների ժամանակ հայտնաբերել են հայ բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բնակելի շենքի հարկերը

Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

Թբիլիսիում պեղումների ժամանակ հայտնաբերել են հայ բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բնակելի շենքի հարկերը։

Շենքի ավերակները հայտնաբերվել են Ռուսթավելի պողոտայի ստորգետնյա հատվածում։

Մելիք-Ազարյանցի բնակելի շենքը կառուցվել է 1912-1915 թվականներին՝ ռուս ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծերով։

Այն Թբիլիսիի առաջին բազմաբնակարան շենքն էր։ Շենքի տեսանյութը արագորեն տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Կադրերը ցույց են տալիս լայնածավալ պեղումներ, որոնք բացահայտում են շենքի ամբողջական հարկերը, որոնք նախկինում թաքնված էին ստորգետնյա հատվածում։

Կարծիք կա, որ նա բնակելի շենքը կառուցել է իր մահացած դստեր հիշատակին։ Հետևաբար, շենքի դիզայնում կան սգո տարրեր։

Դժվար տեղանքի և ստորգետնյա ջրերի պատճառով այն պահանջում էր շատ խորը հիմք։
 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее