▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրբազաններին մեղադրում են, որ առաջարկել են կարգալույծ անել Արման Սարոյանին». Փաստաբան

«Մենք հայտարարությամբ հանդես եկանք, որ ներկայացված հիմնավորումները անհիմն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը՝ անդրադառնալով Տեր Մուշեղի և մյուս եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուն։

Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։

«Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա բոլոր Սրբազաններին մեղադրում են այն բանում, որ 2026 թվականի հունվարի 27-ին, իբր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կարգալույծ են արել  Արման Սարոյանին՝ այդ կերպ խոչընդոտելով տխրահռչակ դատական ակտի կատարմանը։ Մուշեղ Սրբազանը կարգալույծ անելու ծառայողական լիազորություն չունի, հետևաբար չի կարող կատարել այնպիսի գործողություն, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել։ Այդ պատճառով նա չի ընդունում մեղադրանքը»,-ասաց պաշտպանը։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հավելեց՝  այս վարույթը ոչ միայն անհասկանալի, այլև ամբողջությամբ ապօրինի է և նախադեպը չունեցող.

«Սա պետության ուղիղ միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին։ Որևէ քաղաքացիական կամ այլ դատարան իրավասու չէ միջամտել կամ դատական ակտով լուծել եկեղեցու ներքին կարգերին վերաբերող հարցեր։ Սահմանադրությամբ,  «Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ պետությունը չունի նման իրավազորություն։ Վեհափառի տնօրինության վերաբերյալ որևէ դատական ակտ չի կարող իրավական հիմք հանդիսանալ»։  

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее