Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց` ՀՀ–ն թևակոխում է պատմության այն փուլը, որը համարում են 4–րդ հանրապետություն
ՀՀ վարչապետը կառավարության նիստին պնդեց, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ–ում պաշտոնական գաղափարախոսություն է։
Այնուհետև Փաշինյանը սկսեց բացատրել, թե ինչով է տարբերվում 4–րդ հանրապետությունը 3–րդից։ Ըստ նրա` 3–րդ հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտ, հակամարտության տրամաբանությամբ, իսկ 4–րդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։
***
|
«Մենք 2021 թվականի ընտրություններին մուտք գործեցինք միջին վիճակագրական «Քաղաքացիական պայմանագիր» / «Դաշնակցական» գաղափարախոսությամբ, մեր նախընտրական ծրագրում գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին․ Երրորդ Հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ էական մի բան․․․ Մարդիկ մեզ պարտադրեցին վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը և հայեցակարգը։ Դա, իհարկե, տեղի չի ունենում մի օրում․․․»,- այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության 5-ամյա ծրագիրը։ «Կառավարության նախորդ ծրագիրը եղել է հիբրիդային՝ ունեցել է նոր բովանդակություն, որը եղել է խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից՝ հին բովանդակությունն է տեղ գտել այնտեղ։ Կառավարության այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա։ Եվ սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրում»։ *** |
|
«Առաջին անգամ է, որ կառավարության ծրագրի վրա աշխատելու այսքան ժամանակ ունեինք, հանգիստ աշխատել ենք և քննարկումներ ենք արել»,- այս մասին այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության 5-ամյա ծրագիրը։ «Կառավարության ծրագրի մաս է նաև նոր Սահմանադրության նախագիծը․․․ Այս թեմային ԱԺ-ում ավելի մանրամասն կանդրադառնամ»,- հավելեց Փաշինյանը։ Կառավարության ծրագիրը դրվեց քվեարկության և միաձայն հաստատվեց։ *** Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ անդրադարձավ երեք նախարարությունների անվանումների փոփոխության մասին նախագծին։ *** Կառավարության ծրագրում ներառել ենք մինչև 2031 թվականը Երկրի ուղեծիր 3 արբանյակ թողարկելու հարցը։ Այս մասին Կռավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք չենք կարող գնալ բոլոր թփերը ստուգել, բայց արբանյակն ու ԱԲ-ն կարող է նույնիսկ խաղողի հատիկները ստուգել՝ ճշգրիտ ասել՝ որքան է բերքը։ |


