▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինվորներին վրաերթի ենթարկած անձը պայմանագրային զինծառայող է եղել»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած անձը պայմանագրային զինծառայող է եղել, մեքենան վարել է առանց վարորդական վկայականի և պետհամարանիշների:
«Իշխանության» տեղեկություններով՝ վարորդը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ է։ Դեպքը տեղի է ունեցել զորամասի հսկիչ անցագրային կետի մերձակայքում։
Իրավապահները վարորդին ձերբակալել են։ Փորձաքննությամբ պարզվում է նաև, թե արդյոք Գազ-53 մակնիշի մեքենան ունեցել է լուսարձակներ։
Հիշեցնենք՝ վրաերթի հետևանքով զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է:
Պատասխանատվության իր բաժինն ունի նաև Ներքին գործերի նախարարությունը։ Առանց վարորդական վկայականի մեքենա վարելու, ինչպես նաև տեխնիկապես ոչ սարքին, հնամաշ և շահագործման համար ոչ պիտանի մեքենաների խնդիրը չի կարող մնալ լուսանցքում։ Մարդը վարորդական վկայական չի ունեցել, մեքենան եղել է առանց պետհամարանիշի, ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее