▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինվորները պատժված են եղել, ճանապարհի վրա վազել են հակագազերով». Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանը հայտնում է.

«Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը ապրում էր Ձորաղբյուրում։ Անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։
Այս տարի հուլիսի 22-ին զորակոչվել էր բանակ։ Փաստացի՝ 1 ամսվա զինծառայող էր։ Ուներ իրենց մեկ տարի փոքր եղբայր՝ Վոլոդյա Վարդանյան։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։
Ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում, ճանապարհի վրա, վազել են հակագազերով այդ իսկ պատճառով էլ չեն լսել ու նկատել մոտեցող բեռնատարին։ Վիրավոր զինվորներից մեկի մոր խոսքերով՝ իր որդին «հոդվածավորված» է եղել և ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее