▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում

Ապրիլի 17-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թոթովենցի փողոցում գտնվող թիվ 164 դպրոցում վիճաբանություն է տեղի ունենում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։45-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 13-ամյա Վ․-ն, 42-ամյա Առնո Մ․-ն և 14-ամյա Ռ․-ն հարվածներ են հասցրել 13-ամյա Հ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее