▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է` Մոնղոլիայի, Զամբիայի և Կաբո Վերդեի հետ միասին.. .

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության անձնագիրն ազատ տեղաշարժի (առանց մուտքի արտոնագրի) իրավունքի համաշխարհային վարկանիշում, Կաբո Վերդեի, Մոնղոլիայի և Զամբիայի հետ միասին զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը: Մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 187 երկրների հետ, որից 64-ը կարող ենք այցելել առանց վիզայի:

Այդ մասին են վկայում Henley & Partners ընկերության հուլիսի 21-ին թարմացված տվյալները։ Ընկերությունը կազմում է իր Global Passport Ranking-ը՝ հիմնվելով այն երկրների թվի վրա, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի՝ տվյալ անձնագրով։
 

«Ամենաուժեղ» և ինչպես հայերս ենք սիրում ասել, «պատ ծակող» թիվ մեկ անձնագիրը Սինգապուրի անձնագիրն է, որի քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել աշխարհի 192 երկրներում: Այսիքն՝ ամենուր, առանց բացառության:

Երկրորդ ուժեղ անձնագրերը Ճապոնիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հարավային Կորեայի անձնագրերն են, որոնց կրողները կարող են ազատ այցելել 188 երկիր: Երրորդ տեղում շվեդական անձնագիրն է՝ 187 երկիր:

Ուժեղ անձնագրերի չորրորդ հորիզոնականում են Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների ու Նորվեգիայի անձնագրերը, որոնց քաղաքացիներն 186 երկիր ազատ այցելելու իրավունք ունեն:

ԱՄՆ սիթիզենությամբ հպարտացող մեր հայրենակիցների ամերիկյան անձնագրերը զբաղեցնում են վարկանիշի 10-րդ հորիզոնականը՝ 180 երկիր առանց մուտքի արտոնագրի այցելելու իրավունքով:

ՌԴ անձնագիրն այս վարկանիշում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, որը կրող քաղաքացիները կարողանում են ազատ այցելել 114 երկիր:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее