▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգենի հետ եկել ես ինձ մոտ»․ Կաթողիկոսը՝ Սպարապետի եղբորորդուն

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ու նրան հեռացնելու արշավ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  

Կադրերում երևում է` ինչպես է Զավեն Սարգսյանի որդին` Արամ Սարգսյանը, մոտենում կաթողիկոսին ու խոնարհվելով` համբուրում նրա խաչը։ Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրան ուղեկցող հոգևորակաները հնչեցնում են տերունական աղոթքն ու հոգեհանգստի կարգ կատարում։ Այդ ընթացքում եկեղեցի է մտնում նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ։

📎Զավեն Սարգսյանը մահացել է հունվարի 12–ին 94 տարեկան հասակում։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։

***

Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․ 

Ուշագրավ դրվագ. Սպարապետի հոր հոգեհանգստի կարգը Տիրադավ Գեւորգ սրբազանը կատարեց, բայց Արամ Զավենիչը խոնարհվեց ու համբուրեց Վեհափառ Հայրապետի աջը։

Նիկոլը մի քանի րոպեով արագ մտել ու դուրս է եկել հոգեհանգստի արարողությունից, իսկ Վեհափառ Հայրապետը Սերժ Սարգսյանի հետ միասին էր այցելել Սարգսյանների ցավակցելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее