«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Տրանսգենդեր մոդել Դիանա Ղզրոյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է նոր ֆոտոշարք, որտեղ նա կեցվածք է ընդունել՝ վարդերը կրծքավանդակին պահած։ Հրապարակումը կարճ ժամանակում լայն արձագանք է ստացել օգտատերերի շրջանում, իսկ լուսանկարները տարածվել են նաև սոցիալական ցանցերի այլ հարթակներում։
Դիանա Ղզրոյանը հայ տրանսգենդեր մոդել է։ Նա հայտնի դարձավ հատկապես 2024 թվականին, երբ դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, որը մասնակցեց Բրազիլիայում անցկացված Miss Star International տրանսգենդեր կանանց միջազգային գեղեցկության մրցույթին։ Մրցույթի մասին Դիանան հայտարարել էր դեռ 2024 թվականի աշնանը, իսկ այն անցկացվել էր նույն տարվա դեկտեմբերին Սան Պաուլոյում»։


