Փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լիլիթ Ի․-ն և հայտնել, որ հունվարի 26-ին ժամը 10։00-ի սահմաններում Կապանի համայնքապետի տեղակալ՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Մարատ Հ․-ն և Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար՝ Սյունիքի մարզի բնակիչ 36-այա Ռաֆայել Գ․-ն առանց իր համաձայնության և թույլտվության Վերին Խոտանանի դպրոցից գողացել են իր 5 երեխաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաներն են Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Փ․-ն, 13-ամյա Ա․ Փ․-ն, 10-ամյա Լ․ Փ․-ն, 8-ամյա Լ․ Փ․-ն և 6-ամյա Ա․ Փ․-ն, իսկ տնից տարել են 6-րդ երեխային՝ 2-ամյա Ս․ Փ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, կինը ոստիկաններին հայտնել է, որ նրանց տեղափոխել են Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Սյունիքում կինը ոստիկաններին հայտնել է, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


