Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2021 թվականի ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանից գերիներ վերադարձվեցին: Տվյալ դեպքում ընտրություններին դեռ 5 ամիս կա, բայց արդեն ստիպված են «սնուցել» սրանց, որովհետև շատ լավ գիտեն իրերի իրական վիճակը: Միջանցքը, ներդրումները, բենզինն ու ցորենը, գերիներն ու խաղաղությունը ընդամենը թմրանյութեր են, որոնք միտված են ևս մեկ անգամ լեգիտիմացնել մեր օկուպացիոն վարչակազմը: Հայերը պետք է ևս մեկ անգամ գնան ու իրենց քվեով հաստատեն, որ հենց սա էր իրենց ուզած Հայաստանը... Սակայն այս խնդիրը գնալով դժվարանում է, ինչն էլ խաղացողներին դրդում է ֆալշստարտերի, որոնցից ամենացցունը եկեղեցու դեմ պայքարի վաղաժամ մեկնարկն էր:
Բոլորս պիտի հասկանանք մեկ կարևոր բան` սրանք էն մարդիկ են, որ հինգ տարի գերի կպահեն Բաքվի բանտում, որ հետո ազատումը թանկով խուրդեն ժողովրդի վրա: Պետք եղավ էլի գերի կտան, հողեր կհանձնեն ու 5 տարի հետո ընտրություններից առաջ հերոսաբար «կազատագրեն»: Արանքում զոհեր, խեղված ճակատագրեր, ոչնչացված մշակույթ, պղծված պատմություն... Սրանք էս են, հետևաբար իրանց դեմ պայքարը պետք է լինի համարժեք...
Կարդացեք նաև՝
|
Վերլուծավան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչի՞ ա ինձ թվում, որ այսօր ազատ արձակված գերիներից առնվազն երկուսը շուտով ողջ ծավալով կլծվեն Նիկոլի քարոզչական պրոցեսներին»: *** |
|
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան Նիկոլը շտապեց տեղեկացնել, որ այսօր հայ ռազմագերիներ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից ազատ են արձակվել և տեղափոխվել Հայաստան: Դա լավ լուր է: |


