▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհակալություն է հայտնում, որ Փաշինյանն իր զավակին «գիտակցված զոհողության» է տարել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ահավոր է, երբ 44-օրյա պատերազմում զոհվածի ծնողը Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնում։ Շնորհակալություն է հայտնում, որ Փաշինյանն իր զավակին, հազարավորներին «գիտակցված զոհողության» է տարել, 12 հազար ջահել-ջիվան տղաներին՝ վիրավոր ու հաշմանդամ դարձրել, պատերազմից 5 տարի անց շատերն անհետ կորած են, շատերի մասունքները՝ անթաղ, դիահերձարաններում։ Ի՞նչն է այս աննորմալ երևույթի պատճառը, որ զոհվածի մայրը շնորհակալություն է հայտնում պատերազմի, զոհերի համար «գերագույն գյխավոր մեղավորին»։ Հայաստանի բանակը եղել ու մնում է բանվորագյուղացիական։ Իմ 2 որդիները 2 տարի ծառայել են, փոքրը՝ Արցախի առաջնագծում։ Սակայն մեծահարուստների, մեծ պաշտոնյաների զավակները մեր բանակում չեն ծառայում, տարբեր ուղիներով խուսափում են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելուց։ Մեր բանակում հիմնականում աղքատ ընտանիքների զավակներն են։ Աղքատ ընտանիքների ծնողներն էլ հիմնականում անգրագետ, քաղաքականապես ոչ հասուն մարդիկ են։ Նրանցից շատերին իշխանական քարոզչությունը ներշնչել է, թե Նիկոլ Փաշինյանը հայ ազգի փրկիչն է, մեծ առաջնորդ, խաղաղություն բերող։ Զոհվածների շատ ծնողներ չգիտեն, որ զոհված զավակի համար իրենց տրված 10 միլիոն դրամը մեր՝ հարկատուներիս մուծած գումարներից ձևավորած հիմնադրամից է տրվել, ոչ թե՝ պետական բյուջեից կամ Նիկոլ Փաշինյանի բարեգործության շնորհիվ»։

Ավելի վաղ, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը տեսանյութ էր տարածել իր էջում՝ կից գրելով․ «Ուշադրություն դարձրեք էս շարքին: Հիմա էլ համատարած զոհվածի ծնողներն են մոտենում ու շնորհակալություն հայտնում, որ իրանց երեխեքը չկան, իրանք «բազմանում ու ծաղկում» են: Ապշելու բան է»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее