▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեսիոն քննության ժամանակ ինձ ասեց` «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում»...

Փորձագետ Վահագն Սարոյանը, որ դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, գրել է.

«Ճամբարակի զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհված զինծառայող Նարեկ Թորոսյանին ճանաչել եմ դեռևս իր առաջին կուրսից, ով աչքի էր ընկնում իր համեստությամբ, պարտաճանաչությամբ ու հավասարակշռությամբ: Սեսիոն քննության ժամանակ ինձ ասեց` «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում», գրկեցի, գոտեպնդեցի, բարի և անփորձանք ծառայություն մաղթեցի: Իսկ այս ողբերգական լուրը ցնցեց ողջ ներաշխարհս` ոնց կարող է այդպես պատահել... լույսերի մեջ մնաս Նարեկ ջան:

Ցավոք, բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով նման անդառնալի դեպքերը մեզանում բացառիկ չեն։ Սա առանձին դեպքի խնդիր չէ, այլ համակարգային տապալումների հետևանք, որոնք տարիներ շարունակ ամբողջությամբ չեն վերացվում։

Իրավական տեսանկյունից ակնհայտ է վերահսկողության ճգնաժամը։ Միաժամանակ մտահոգիչ է նաև բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի դեպքերի թիվը։

***

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել են նրա համածառայակիցները։

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և դատարան է ներկայացվել կալանավորելու միջնորդություն։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее