▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին

Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում է իրականացրել, Արցախի պատմությունը ներկայացնելով  աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«150 000 մարդ հիմա Հայաստանում է՝ զրկված իրենց տներից»,- պատմել է Կարապետյանը։

Նա հավելել է՝  ընդամենը 10 հայ էր մնացել օկուպացված Արցախում, բայց նրանք էլ   վերադարձան, որովհետև չէին կարող այնտեղ ապրել։

«Սա դասական էթնիկ զտում է։ Սա 21-րդ դարում է տեղի ունենում»,- ասել է նա։

Կարապետյանը խոսել է նաև արցախցիների սոցիալական ու հուզական վիճակի մասին.

«Նրանց համար շատ դժվար է նոր կյանք սկսել։ Նրանք կորցրել են ամեն ինչ…

Այնինչ ԼՂ բարգավաճ տարածաշրջան էր՝ Հարավային Կովկասի ամենաբարգավաճներից մեկը։  Արցախցիները  բարձրակիրթ մարդիկ էին, և հիմա այստեղ են՝ սկսելով իրենց կյանքը զրոյից»։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее