▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի. Արամ Վարդևանյան

«Իրավունքի և հենց իրավունքի գերակայությունը պետք է հանդիսանա արժեհամակարգ»,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«2025 թվականի հունիսի 17-ից հետո Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց, որ իշխանությունը դատարանների անկախություն չի հանդուրժում։ Անտեսվեցին նույնիսկ ընտրական երաշխիքները:

Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում, մարդասիրությունը պիտի լինի անսակարկելի իրավական արժեք։ Ուժեղ Հայաստանում կալանքը չի կարող լինել իշխանության սիրած պատիժը։

Մենք պետք է փակենք քաղաքական հետապնդումների, ռեպրեսիվ կալանքների էջը։ Մեկընդմիշտ փակենք։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Ուժ, խաղաղություն և համերաշխություն բոլորիս»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее