▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոհմակների ներկայությունը մարդկանց ստիպում է վախով քայլել սեփական թաղամասում»․ Կարինե Թորոսյան

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Տեսանյութում հստակ երևում է, թե որքան կտրուկ է աճել թափառող շների քանակը մեր բնակելի թաղամասերում։ Ոհմակների ներկայությունը մարդկանց ստիպում է վախով քայլել սեփական թաղամասում, իսկ երեխաների անվտանգությունը վերածվել է ամենօրյա լուրջ խնդրի։
Այսօր ստեղծված իրավիճակում տպավորություն է, որ շների իրավունքներն ավելի պաշտպանված են, քան բնակիչների՝ հատկապես երեխաների կյանքի և անվտանգության հիմնարար իրավունքը։
Տարիներ շարունակ իրականացվող ստերջացման ծրագրերն ակնհայտորեն արդյունք չեն տվել․ շների թիվը ոչ թե նվազում է, այլ շարունակաբար աճում։ Միլիոնավոր դրամներ են ծախսվում, մինչդեռ հանրային անվտանգության հարցը մնում է չլուծված։
Այո, քննարկվում է համայնքներում կացարանների կառուցման նախագիծը, սակայն դա երկարաժամկետ լուծում է և չի կարող փոխարինել այսօր անհրաժեշտ գործողություններին։ Մինչ դրա իրականացումը պետությունն ու համայնքները պարտավոր են ապահովել բնակիչների անվտանգությունը՝ այսօր, ոչ թե ապագայում։
Խնդրում և պահանջում ենք` արագացնել շների կացարաններով ապահովման գործընթացը և, կենդանիների շահերը հաշվի առնելով, անհապաղ միջոցառումներ իրականացնել՝ ոհմակների ցրման և մարդկանց, հատկապես երեխաների անվտանգության ապահովման համար։
Որպեսզի խնդիրը լուծում ստանա, պետք է համախմբված պահանջենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее