▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը թոկ է Հայաստանի վզին և այդ թոկից պետք է ազատվել»․ Ռոբերտ Քոչարյան

«Օգտագործելով ո՛չ իմ տերմինները՝ ասեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին և այդ թոկից պետք է ազատվել»,- աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի վաղ Քոչարյանն օրինակներ էր բերել, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է հակադրվելով երկրի շահերին, առաջ մղել անձնական շահերը։ «44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկը՝ կանգնեցնել պատերազմը, վարչապետի կողմից մերժվեց։ Պատերազմը չի կանգնեցվել մի պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ, երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա ու նոր առաջնորդը փորձի վերանորոգել պրոբլեմները․ չի՛ արել, արդյունքում հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը։ Հաջորդը, Պրահայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, բխո՞ւմ էր դա ՀՀ շահերից, իհարկե ոչ»,- ասել էր Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպում աջակիցների հետ՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանին չդատեցիք, երբ դուք եկաք իշխանության»,- դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հարց ուղղեց նրա աջակիցներից մեկը։ Քոչարյանն ասաց, որ այն ժամանակ մոտեցումը հետևյալն էր՝ «նայել առաջ․ պրոբլեմները բազմաթիվ են․ օրակարգը չձևավորել՝ նախկինների հետևից ընկնելու շուրջ»։ «Այդ ժամանակվա սաղ դարդերը թողած՝ ընկնեի, մարդ դատեի՞»,- նշեց նախկին նախագահը։

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, ինչը չի նշանակում, որ ձայներ չունի․ «Իր կոչով դուրս գալ փողոց, գնալ, վեհարան գրոհել, չի կարող, չունի այդ հնարավորությունը, եթե ունենար՝ ԿԳԲ-ի մեթոդներով չէր աշխատի։ Այդ համարձակությունը չունեցավ՝ հասկանալով, որ պրոբլեմային է, դրա համար սկսեց աշխատել կոմպրոմատներով»,- ասաց նախկին նախագահը։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее