▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում ենք փողոցի տաղավարում բամբասանքներ հյուսողների մակարդակին․ Իրավապաշտպանը՝ ՔԿ հաղորդագրության մասին

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրությունը օրինակ է, թե ինչպես մեկ պարբերության մեջ կարելի է մարդու իրավունքների մի քանի խախտում անել՝ խախտել անմեղության կանխավարկածը, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, թիրախավորել կնոջն ու մեղադրել արտամուսնական կապերի, ինչպես նաև կրոնական կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Իսկ եթե հավելենք տեսարանները, որոնք կցված են հաղորդագրությանը՝ դարձյալ դիմակավորված ու գետնին փռելու մասին, պատկերը կամբողջանա։
Որքան էլ խոսենք այն մասին, որ ցանկացած հանցագործություն պետք է քննվի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և զգայուն լուսաբանման մթնոլորտում, միևնույն է, մնում ենք փողոցի տաղավարում բամբասանքներ հյուսողների մակարդակին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее