
ԱՄՆ-ում կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր- Պետրոսյանը։
Այդ մասին իր սոցիալական էջերում հայտնել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը։
«Լույսերի մեջ մնաս Լևոն ջան.. իմ խորհին ցավակցությունը ընտանիքին, բոլոր հարազատներին ...»,-գրել է նա։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ դերասանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և գրել.«Մի ընկեր էլ գնաց, Լևոն ջան…»։
«Դեմք շոու»-ի անդամներից Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերները շարունակում են ցավակցական գրառումներ կատարել սոցիալական հարթակներում՝ կիսվելով հումորիստի մասին ջերմ հիշողություններով։
Ըստ համացանցում տարածվող լուրերի՝ Լևոնի մահվան պատճառ է դարձել քաղցկեղը։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի 4-րդ կարգի քաղցկեղ։ Հաջորդող ամիսներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
***
Ներկայացնում ենք դերասանի ընկերներից մի քանիսի ցավակցական գրառումները։
«Ընկեր կորցնելը շատ ծանր ոանա։ Մտքերս մշուշոտ են, իրականության հետ չեմ կարողանում ոչ մի կերպ հաշտվել։ Լյով ջան, Փիղ ջան, ամենամեծ ու բարի սիրտ ունեցող ախպեր ջան։ Շատ եմ քեզ կարոտելու». Արամ MP3
«Քեզ կորցնելը անիրական է։ Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչքան եմ ցավում». Վաչե Թովմասյան
«Ախպեր ջան, շատ կկարոտենք». Արմուշ
«Հանգչիր խաղաղությամբ, բարի, հսկա, լուսավոր մարդ, լույսերի մեջ մնաս, գժվել կարելիա։ Լյով ջան, սիրտս կպայթի, Աստված իմ». Աննա Մանուչարյան
«Շատ շուտ գնացիր։ Մենք կորցրինք շատ տաղանդավոր դերասանի ու ընկերոջ». Սուպեր Սաքո
«Լյով, իմ ջիգյար ու ախպեր, միշտ ժպիտ պիտի հիշենք». Ռաֆայել Երանոսյան
«Շատ վաղ հեռացար։ Քո ծիծաղը, քո ուժը, քո ընկերությունը միշտ կմնան ինձ հետ։ Հանգչիր խաղաղությամբ, իմ ընկեր». Արմենչիկ


