Ռեժիսոր Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյա իր էջում գրում է․ Հրաժարվում եմ Inecobank CJSC-ի ծառայություններից, քանի որ բանկն իր հաճախորդին սպասարկելուց առաջ նախընտրեց լինել Ռատկոյից ավելի Ռատկո ու ԴԱՀԿ-ից ավելի ԴԱՀԿ:
Եթե կարճ` պատշաճ ժամկետում իմ կատարած վճարումների դիմաց ԴԱՀԿ-ի սխալ ուղարկած հրահանգները կատարում են` զրոյացնելով ու բացասական հաշվեկշռի տանելով անձնական հաշիվներս, հետո ԱՁ-իցս գումար տանելով, ու մի հատ չեն մտածում զանգել ու քննարկել խնդիրն իրենց հաճախորդի հետ: Հաճախորդի նամակներին ու այցին ի պատասխան էլ չորուցամաք ֆորմալ պատասխան են տալիս, թե ԴԱՀԿ-ի ասածով ենք շարժվել:
Ի դեպ, թեև խնդիրը ինչ-որ տեղ ԴԱՀԿ-ից էր, բայց գնդապետ Ղուկասյանն էնքան մարդկային ու սրտացավ կերպով էր հաղորդակցվում հետս, որ այսքանից հետո էլ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրան:
Ու այդ ֆոնին` սիրով հրաժարվում եմ Ինեկոբանկից. շատ տհաճ էր նման վերաբերմունքը, չափազանց:
Դե հիմա ասեք` ո՞ր բանկ տեղափոխվեմ:


