▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց եկեղեցու սպասավորներն այսօր ևս ՀՀ-ում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման․ Վեհափառ

այոց եկեղեցու սպասավորներն այսօր ևս ՀՀ-ում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման։ Մայր աթոռում այսօր 4 բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոսական ձեռնադրության արարողության ժամանակ իր խոսքում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նա Հայաստանում և Սփյուռում ծառայող հայ հոգևորականներին օրհենց ու շնորհակալություն հայտնեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին հավատարի լինելու համար, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Փա՛ռք Աստծո, Հայաստանի և Սփյուռքի հոգևորականներն աննկուն են հոգով, անսասան են Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ, անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը և նախանձախնդրությամբ շարունակում են կատարել իրենց առաքելությունը՝ իրականություն դարձնելու հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենաշինության, հայրենիքի հզորության և առաջընթացի տեսիլքները»,–- ասաց Վեհափառը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее