▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը ծաղրելն է»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է։
Հայերենը մի շարք տարբերակների լեզու է՝ անսահմանորեն հղկված և մշակված հին հայերեն (գրաբար), ոչ պակաս հղկված նոր հայերեն (աշխարհաբար) գրական երկու տարբերակներ՝ արևելյան և արևմտյան, բազմաթիվ հյութեղ բարբառներ և խոսվածքներ, որոնք մեր լեզվի հարստությունն են, և երևանյան խոսակցականը, որը, փաստացիորեն դարձել է նաև համահայկական խոսակցական հաղորդակցման տարբերակ։
Այս ամբողջական և կուռ համակարգն է, որ, ըստ իս, հայերենը դարձնում է աշխարհի հզորագույն և ամենահարուստ լեզուներից մեկը, ուստի դրա առանձին բաղադրիչներից և ոչ մեկը՝ չի կարող թունոտ, իբր, ծաղրի առարկա դառնալ։
Հումոր, իհարկե, կարելի է անել և հաճախ դա գեղեցիկ է, բայց այ ծաղրը խորը տգիտության հետևանք է՝ հատկապես, երբ ծաղրողն ինքը կարող է խոսքում ունենալ բարբառային բառեր, արտասանական կամ առոգանության հետ կապված առանձնահատկություններ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее