▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերիների վերադարձի հարցը կլուծենք շատ արագ. Սամվել Կարապետյան

«Ես ավելի քան վստահ եմ, որ գերիների վերադարձի հարցը մենք կլուծենք առավելագույն արագությամբ»,- բռնի տեղահանված արցախցիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչներ, գերիների վերադարձի հարցը Սամվել Կարապետյանին ուղղել էր Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ես վստահ եմ, որ այդ հարցը միայն մեր ուժը կարող է լուծել, և մենք այդ հարցին լուծում տալու ենք»,- ի պատասխան Բեգլարյանի հարցի՝ ասել է Սամվել Կարապետյանը՝ հավելելով՝ գերիների մեջ իր ընկերներն են,- «Եվ ես այդ հարցն իրավունք չունեմ չդարձնել իմ կառավարության համար գլխավոր հարց»։

***

Սամվել Կարապետյանն այսօր իր առանձնատանն արցախցիների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ մեր երկիրը խայտառակել են ամբողջ աշխարհում, սփյուռքում վախենում են՝ ասեն՝ հայ են․ «Մի կողմից բյուջեն են լափում, մյուս կողմից տեսնում եք՝ ինչ են լափում։ Ցույց են տալիս, թե կուկուռուզ են կրծում, զուգահեռ մեր Հայաստանի տարածքներն են կրծում։ Կրծելով ինչի կբերեն, ոչ մեկ չգիտի։ Ազատում են սահմանամերձ շրջանները, փակում են դպրոցներ, որ ավելի արագ ադրբեջանցիներին բնակեցնեն այնտեղ»։

***

Այսօր իր առանձնատանն արցախներին հյուրընկալեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին՝ նա ասաց․ «Երեկ լսեցիք, Ադրբեջանի նախագահի՝ սրա շեֆի օգնականի հայտարարությունը, որ իրենք լուրջ պլանավորում են 300 հազար ադրբեջանցիների տեղափոխեն Հայաստան։ Իսկ էս մարդիկ նույն պահին բեմերի վրա ուրախություն են անում, ոչ մի արձագանք, վախեցած երգ ու պար են անում, ամբողջ աշխարհին էլ ցույց են տալիս, թե ինչքան թույլ, անկարող, անիմաստ, չեմ էլ ուզում սրանց ասել՝ իշխխանություն են։ Խմբակ, խունտա բառը սրանց շատ է սազում։ Սրանք դարձան չարիք բերող խունտա»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее