▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Խարլամովը պատմել է, թե ինչպես է 2 ամսում նիհարել 14 կիլոգրամով

Ռուս հումորիստ և Comedy Club հեռուստաշոուի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը բացահայտել է, թե ինչպես է կարողացել երկու ամսում ազատվել 14 կիլոգրամ ավելորդ քաշից։ Այս մասին նա պատմել է VK Fest երաժշտական փառատոնի ընթացքում, գրում է Super.ru-ն։

45-ամյա արտիստը կատակով նշել է, որ իր «հաջողության գաղտնիքը» բրոկոլին է, որն անվանել է «վատ ուտելիք»։ «Պարզապես կերեք վատ ուտելիք։ Օրինակ՝ բրոկոլի։ Այն ուտելուց հետո ամեն ինչ շատ արագ է դուրս գալիս, և դուք նիհարում եք», - կատակել է Խարլամովը։

Խարլամովն առաջին անգամ քաշի նվազեցման մասին խոսել էր դեռևս 2024 թվականի նոյեմբերին՝ նշելով, որ ցանկանում է նիհարել 10 կիլոգրամով, որպեսզի իրեն ավելի լավ զգա։ Այժմ նա հայտնել է, որ արդեն կարողացել է կորցնել 14 կիլոգրամ։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее