Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Երեկ շատ վատ բան կատարվեց։ Հանրապետության հրապարակում կատարվածը Վարդավառ չէր, այլ կռապաշտություն։ Քրիստոս Աստծո Պայծառակերպության տոնը վերցնել և զվարճանալ Նեպտունի "գլխավորությա՞մբ։" Նեպտունը Հռոմեական դիցաբանության մեջ ջրի չաստվածն է։ Ու մեր ազգի այսքան զավակներ Քրիստոսին թողած զվարճանում են կուռքերո՞վ։
Աստուծո Խոսքն ասում է, «Ամենքդ դարձե՛ք ձեր չար ճանապարհից ․․․ որպեսզի բնակվեք այդ երկրում (հիմա հասկացա՞ք Արցախն ինչու կորցրինք)․․․ ՉԳՆԱՔ ՕՏԱՐ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԵՏևԻՑ՝ նրանց ծառայելու և երկրպագելու համար, չբարկացնեք ինձ ձեր ձեռքի գործերով, ՈՐՊԵՍԶԻ ՉՊԱՏՈՒՀԱՍԵՄ ՁԵԶ” (լիքը մտածելու բան)։ Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- քանի որ ինձ բարկացրիք ձեր ձեռքի գործերով, որպեսզի պատուհասեմ ձեզ»։ Երեմիա 25․6-7։
Վարդավառը Քրիստոսի մի այլ անունն է։ Ինչպես վարդը կոկոնից վառ բացվելով բոլորին երևում է հայտնապես, այնպես էլ Քրիստոսը նախքան Պայծառակերպվելն իր մեջ պահում էր Աստվածության պայծառությունը, և Պայծառակերպության ժամանակ ցույց տվեց իր Աստվածությունը։ Դրա համար է տոնը նաև կոչվում է ՎարդաՎառ։
Միգուցե մարդիկ չգիտեին որ իրենց արդեն նոր կրոն է հրամցրվելու։ Բայց եթե իրենք նվիրված էին Քրիստոսին, պետք էր թողնել ու հեռանալ։ Սակայն ժողովուրդը զվարճացավ Նեպտունի հետ։ Իսկ Աստուծո Խոսքն անսասան է։
Այս նկարը ցույց է տալիս թէ ինչ է կատարվել։ Իսկ Տեր Հիսուսի պատկերն այս կոլաժի մեջ դրել եմ երկու պատճառով։ Մեկ, որ ոմանք տեսնեն ու հիշեն որ Քրիստոսի անունով են մկրտվել ու միգուցե ամաչեն և գնան խոստովանեն իրենց մեղքն ու թողություն խնդրեն։ Երկրորդ, որ ոմանք էլ իմանան, որ Ահեղ Դատաստանի Օր է նշանակված։ Որ գալու է բոցավառ Քրիստոսը, ում երեսը փայլելու է ինչպես ճառագայթող արեգակը, ու նրանք ովքեր անզղջում ու անապաշխար են, հիշելու են այս "վարրդավառերը" (ու էլի լիքը բաներ) ու ոչ մի Նեպտուն ու Պոսեյդոն նրանց չեն փրկելու։ Ու այնտեղ լինելու է լաց ու ատամների կրճտոց։
Ես չգիտեմ ինչ կլինի, ու երբ կլինի։ Ահագին բաներ էլ արդեն եղան՝ հազար ու մի զգուշացումներից հետո։ Հայրենիքի մի մեծ մաս էլ կորցրեցինք։ Բայց կարդացեք Աստվածաշունչը, եթե մի քիչ դեռ հավատք մնացել է։ Այսպիսի բաները անհետևանք չեն մնում։ "Խաղաղ ժամանակ գործված մեղքերը, օրօրոցային են գալիք պատերազմի համար," գրում է Նիկոլայ Սերբացին իր "Պատերազմ և Աստվածաշունչ" գրքում (առաջարկում եմ կարդալ)։
Ինչու եմ գրում այս ամենը։ Որովեհտև երբ փոքր էի ու երիտասարդ, մեր մեծերը մեզ չէին ասում թէ լսեք, միգուցե սխալ ենք ապրում դրա համար էլ մեր վրա գալիս են այս բոլոր նեղությունները, դժվարություններն ու պատուհասները, երկրաշարժ, պատերազմ և այլն։ Չէ, մենք ուրախանում էինք, երգում, պարում ու մեծանում անճաշակ "Մեր Բակերով" ու սերիալներով․․․ "Աշխարհը մերն ա մերն ա․․․ Կեր խմի քեֆ արա շարունակ։" Այ սենց բաներով ենք մեծացել։ Մինչև որ մի օր քիթս կպավ գետնին ու ես ցավի մեջ սկսեցի հարցեր տալ ու Աստծուն փնտրել։ Հետո տեսա իմ մեղքերը․․․
Գրում եմ, որ գոնեը մեկը լսի, ու իմանա, որ այդպիսի բան կա, երբ դու ուրանում ես Տիեզերքի արարիչ քո ճշմարիտ Աստծուն - որի մոտ գնացել ես, խնդրել, մկրտվել, պսկավել, աղաչել քո հանգուցյալի հոգու փրկության համար, խնդրել որ քեզ ազատի քո նեղ պահերին - այդ ուրացման համար հետևանք կա՝ պատուհասի ձևով։ Ու պարզվում ա, որ դրա մասին լիքը գրված է Աստվածաշնչում։ ԼԻՔԸ։ Կարդացողը շատ չկա։
Դե ինչ ասեմ սիրելի ժողովուրդ։ Դուք գիտեք։ Բայց եթե ձեզանից ոմանք դեռ ունեն Տիրոջ նկատմամբ երկյուղը։ Կիսեք սա ձեր էջերին։ Միգուցե ոմանք կարդան, սթափվեն, արթնանան թմբիրից ու իրենց տառապանքի մեջ ԳՏՆԵՆ ԵԼՔԻ ՆԵՂ ԴՈՒՌԸ։


