▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Սուքիասյանից խլում էին «Բջնին», Ծառուկյանը ոչ միայն դատապարտեց այդ պրոցեսը, այլև հանրայնորեն հայտարարեց, որ «ինքը չի գնի այդ գործարանը, ուրիշին էլ խորհուրդ չի տալիս»…

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…

Ճիշտ ասած, երբեք օլիգարխների ֆանատ չեմ եղել: Այսօր էլ, մեղմ ասած, ուշքս չի գնում նրանց համար: Բայս ես ուզում եմ խոսել նրանց մարդկային կերպարի մասին, օրինակ բերելով, ընդամենը մեկ էպիզոդ: Երբ Խաչատուր Սուքիասյանից խլում էին «Բջնին», Գագիկ Ծառուկյանը ոչ միայն դատապարտեց այդ պրոցեսը, այլև հանրայնորեն հայտարարեց, որ «ինքը չի գնի այդ գործարանը, ուրիշին էլ խորհուրդ չի տալիս»: Ի դեպ այդ ժամանակ Խ.Սուքիասյանն ու Գ. Ծառուկյանը դեռ շատ հեռու էին խնամիներ լինելուց: Այսօր երբ Ծառուկյանից են խլում տարբեր բիզնեսներ, ոչ միայն պարոն Սուքիասյանի ձայնը չի լսվում, այլ տպավորություն է, որ նա ընդհանրապես կորել է: Հետևությունները թողմում եմ ձեզ…

info@asekose.am/095519696
Հասարակություն далее