▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էն ուժեղ դամբուլին ասեք, որ «սպիսատ» արածը իր հոպարն է»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախկին նախագահ, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Ասում են` Ռոբի փոքրիկն իմ դաստիարակության մասին է խոսել: Ես իրեն այնպես էի դաստիարակել, որ ձայնը ԱԺ 8-րդ գումարման վերջին մեկ տարում չէր լսվում, ես մտնում էի դահլիճ` ինքը փախնում, ես դահլիճ, ինքը` միջանցք: Թե բա ես ախռանիկ ունեմ-չունեմ. իմ անվտանգության տղերքը հորդ պես զուգարաններում մարդ չեն սպանում, ոչ էլ Երևանի փողոցներում մարդկանց գյուլլում, դու նման բաներից քիչ խոսա, երիտասա՛րդ:
Իսկ էն ուժեղ դամբուլին ասեք, որ «սպիսատ» արածը իր հոպարն է, որ ռուսները Կալուգայից սպիսատ արեցին Հայաստան ու իր շուրջը սաղ սպիսատ արած են` ինքը, իր ախպերները բանակից, մյուսը` Սերժի աշխատակազմից, էն մյուսը` կառավարության շենքից: Շատ մարդու էլ սպիսատ արիք բանտ, հիմա էլ, թե բա չմոռանանք ինչի ենք հավաքվել: Հավաքվել եք, որ տոռմուզ հոպարիդ փողերը փրկեք ու Հայաստանից փախցնեք, ո՞վ չգիտի:

Սիրելի լրագրողներ, դուք էլ մի այլայլվեք. էս մի թալանչու երեխուն, էն մի մարդասպանի երեխուն, որ կոստյում-շալվար են հագցրել, ընտրակաշառքով գործի ընդունացրել` ասելով քեզ լուրջ կպահես` դու հԸՄմի դեպուտատ ես, սրանք էլ լուրջ են ընդունել. ես ընդամենը սրանց իրենց տեղն եմ ցույց տալիս։ Հաջորդիվ, չի բացառվում` ծնող կանչեմ»:

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее