▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ ամբողջ նյութական ռեսուրսն օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու համար»

Հայաստանն օգնություն է խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ։

«Հայաստանում շուտով ընտրություններ են անցկացվելու, և մենք կքննարկենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք օգնություն են խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում, ինչպես մենք օգնել ենք Մոլդովային»,- ասել է Կալլասը։

***

«Դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները, համենայն դեպս հերքումը չկա, էդ գումարները, այսպես ասած, քերում են Եվրոպայից՝ սեփական կարիքների համար»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը: «Էդ հիբրիդային պատերազմ ասելով՝ իրենք էդ ամբողջ նյութական ռեսուրսն օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու, խարազանելու համար»,- հավելել է պատգամավորը:

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում, արձագանքելով Կալլասի հայտարարության վերաբերյալ հարցին, Էկոնոմիկայի նախարարն ասել էր. «Եթե անկեղծ՝ այդ քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ՝ ՀՀ-ի նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մեր ժողովրդավարութունը վտանգի տակ դնել ու տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից ազդել ընտրությունների վրա, կամ որոշ երկրներից, որոնք չեն ցանկանա, որ ՀՀ-ում լինեն ազատ, ժողովրդավարական ընտրություններ ու ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Շատ նորմալ է, որ այդպիսի հարձակումներից պաշտպանենք մեր ժողովրդավարությունն ու պետությունը»:

***

«Եթե անկեղծ՝ այդ քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ՝ ՀՀ-ի նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մեր ժողովրդավարութունը վտանգի տակ դնել ու տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից ազդել ընտրությունների վրա, կամ որոշ երկրներից, որոնք չեն ցանկանա, որ ՀՀ-ում լինեն ազատ, ժողովրդավարական ընտրություններ ու ժողովրդի կողմից ընտրված իշխանություն»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը: «Շատ նորմալ է, որ այդպիսի հարձակումներից պաշտպանենք մեր ժողովրդավարությունն ու պետությունը»,- հավելեց Պապոյանը:

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Արցախի պարտությունը հաղթանակ է, որն ամրապնդեց մեր ինքնիշխանությունը» թեզից հետո ռեժիմն անցել է «ինքնիշխանության հաղթանակի» հաջորդ փուլին:
«Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար». Հայաստանից Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս:
2026-ի հունիսին սպասվող ընտրությունների ժամանակ ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար: Սա Սահմանադրության և ինքնիշխանության ոչ միայն կոպիտ խախտում է, այլ՝ պետական հանցագործություն:
Փաստորեն, հրապարակայնորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում ու դա արվում է բացահայտորեն, Հայաստանի պաշտոնական իշխանության խնդրանքով:
Արդեն ոչ մի կարմիր գիծ, ոչ մի օրենք ու օրինականություն, Սահմանադրություն գոյություն չունի: Մնում է վերջին կարմիր գիծը, պաշտոնապես պետականության լուծարումը, որն, իհարկե, կարվի հանուն «ինքնիշխանության» ու «անկախության»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее