▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ ա Արայիկ ջան, բոլորն էլ տենց ձեր նման հարցուփորձ անելով են դառնում... »

Միքայել Նահապետյանը գրում էՀարությունյան Արայիկն ասում ա մենք զգացինք, որ նախկինները ուզում են բուհերը քաղաքականապես զավթեն դրա համար էլ մեր քաղաքական թիմակիցներին նշանակեցինք էդ բուհերում։

Ճիշտ այդ կերպ նրանք զգացին, որ չար ուժերը հրահանգներ են տալիս դատարաններին ու դրա համար սկսեցին իրենք հրահանգներ տալ։

Նրանք զգացին, որ չար ու մութ ուժերը կուզենան բյուջեն թալանել դրա համար էդ փողը տանում են իրենց տուն, որ հանկարծ խալխը չթալանի։

Նրանք զգացին, որ չար ու մութ ուժերը ուզում են կեղծել ընտրությունները` դրա համար իրենք կեղծեցին այդ ընտրության արդյունքները` զոռբայավարի ջնջելով «սխալ» թվերը ու տեղը գրելով «ճիշտ» թվեր։

Էդ ա Արայիկ ջան, բոլորն էլ տենց ձեր նման հարցուփորձ անելով են դառնում... նկատի ունեմ` փսիխոպաթ բռնապետ։ 2000-ականների սկզբին էլ էն մարդն էր ընդամենը հյուսիսկովկասյան ահաբեկչական խմբավորումների դեմ էր պայքարում»։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее