Ճամփորդական ակումբի հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Children of Armenia Fund (COAF), ովքե՞ր են զբաղվում ձեր` երեխաների տեղափոխող տրանսպորտի հարցերով։
Ձեր վարորդները թքած ունեն ՃՈ կանոնների և երեխաների անվտանգության վրա։
Քիչ առաջ ձեր ցուցանակով 2 միկրոավտոբուս` մեջը երեխաներ, Վանաձոր֊Ալավերդի ճանապարհի վրա էնպիսի լկտիությամբ էին վարում մեքենաները, որ քիչ էր մնում տուրիստական ավտոբուսը շուռ գար ձորը։
Սա ընդունե՜ք որպես բարկացած, բայց սրտացավ գրառում։
Ի վերջո երեխաների կյանքերի և անվտանգության հետ գործ ունենք։


