Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ:
«Հանրապետական ստադիոնում անցկացված խաղում պորտուգալացի մարզիչ Մանուել Տուլիպայի ղեկավարած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
51-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» աչքի ընկավ 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման:
81-րդ րոպեին երեւանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Գվինեա Բիսաուն ներկայացնող 27-ամյա կիսապաշտպան Զիդան Բանժակին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։
Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ալբանական «Էգնատիայի» եւ սլովենական «Ցելիեի» դիմակայության հաղթողի հետ։


