▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասուլիսից փախնում են, որ անհարմար հարցեր չհնչի․․․Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանի գրառումը՝ կից տեսանյութով․ 

Մեդիա կենտրոնի ասուլիսից Fip.am գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանը և ՔՊ-ից նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը փախնում են, որ անհարմար հարցեր չհնչի:

40-50 րոպե սպասել եմ հարցերի շրջանը սկսի:

Հայաստանում ժողովրդավարությունը հաստատվելու է, մարդն ունենալու է հիմնավոր, արդար գործունեություն, որ այս օրը չընկնի, և ուզում է Եվրոպան խոչընդոտի ժողովրդավարությանը, Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն։

Ուշադրություն, ես խոսում եմ` Առաջին ալիքի բարձրախոսը տանում են:

Ավելի վաղ էլ՝ Հովհաննես Իշխանյանը գրել էր․ 

Սիրելի լրագրողներ և քաղաքացիական հասարակություն, հենց նոր դուրս եկա Media Կենտրոնի մամուլի ասուլիսից, այնտեղ էի մոտ 50 րոպե։  Խոսելու ընթացքում վարկաբեկեցին օրերս մի քանիսիս ստեղծած Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակը։Խոսեցին, որ դավադրության տեսություն է Թուրքիայից վախը, բերեցին օրինակ ցեղասպանության թանգարանն ավերելու մասին լուրերը, ադրբեջանցու վիդեոն ավտոյի մեջ, որը պարզել են Երևանում չէր, խոսեցին, որ իրենք ժողովրդավարության համար են պայքարում։

Արդեն ավարտեցին, պնդեցի, որ հարցերի շրջանը բացեն, չբացեցին՝ արդարանալով, թե շտապում են:

Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք:

Ես մի շարք հարցեր էի նշել մոտս՝ լսելով բանախոսներին, բայց զրկվեցի տալու հնարավորությունից:

Սա նույն վարքն է, ինչ Հովհաննավանքից քացաքացու բերանը փակելով հեռացնելը

Ես որպես արևմտյան կրթությամբ ձևավորված քաղաքացի պնդում եմ, որ սա որևէ առնչություն չունի ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее