▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաքել սրբազանն Արգիշտի Քյարամյանի հայրն է, զավակ ունի, հիմա եպիսկոպոս չէ՞. լրագրողը` Փաշինյանին

Առաքել սրբազանն Արգիշտի Քյարամյանի հայրն է, զավակ ունի, հիմա եպիսկոպոս չէ՞. լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչ իրավունքով են Վեհափառի կարգալույծ արած հոգևորականներին համարում հոգևորական։

Փաշինյանը պատասխանեց, թե իրենք ունեն այդ իրավունքը, որովհետև ժողովուրդն այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ է տվել։ 

( Ի դեպ, ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին իշխանությունից անջատ կառույց է, և եկեղեցու խնդիրները լուծվում են եկեղեցում)։

«Մենք Կտրիճ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք»,–հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ Գարեգին Բ–ն  1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։

Դիտեք նաև՝

ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցման որոշում կկայացվի, երբ բոլոր հարցերի պատասխանները լինեն. Փաշինյան 

«Վաշինգտոնում ստորագրվել է 3 մտադրությունների մասին հուշագիր, որոնցից մեկը վերաբերվել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան»,–ասաց ՀՀ վարչապետը։  

Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն իր համագործակցությունը զարգացնում է տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների` Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ։

Դիտեք նաև՝

Հայկ Սարգսյանի կողմից ՔՊ–ի հասցեին հնչեցված դժգոհությունները չե՞ն մարսվել  

ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, որին հետևել են իրավական գործընթացներ, լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ–ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»,– հայտարարեց նա։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее