ԱԺ-ում իրավիճակը լարվեց. «Վիրավորական էր Բագրատ Սրբազանին բեն Լադենի հետ համեմատելը»
|
«Քանի որ ձեր խմբակցությունը պարբերաբար խոսում է Արթուր Սարգսյանից, էսօր դուք էլ խոսեցիք, ստիպված գործի նյութերն էլի աչքի տակով անցկացրեցի, էլի հասա աստղիկների պահին, որ պլանավորում էին շաղ տալ Երևանի փողոցներում: Հիշեցի, որ դուք էդ մարդկանց արդար եք անվանում: Հարց. ըստ ձեզ, Ուսամա Բեն Լադենը ևս, եթե ՀՀ-ում դատապարտված լիներ, կանվանի՞ք արդար»,- դիմելով ընդդիմադիր Լիլիթ Գալստյանին՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը: Դահլիճում իրարանցում սկսվեց, հնչում էին ընդդիմադիրների արձագանքները: *** |
|
«Անթույլատրելի եմ համարում Բագրատ Սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի... ընդ որում, լսում էի, չէի հասկանում՝ ի՞նչ բառ եք ասում, հիմա հասկացա՝ Բեն Լադեն եք ասում: Երկուսի համեմատությունը բացարձակապես կոռեկտ չէ»,- արձագանքելով ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին՝ ասաց ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը: Ալեքսանյանն ասաց՝ «երկու անձանց միջև առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում»: *** |
|
«Իմ՝ որպես քրիստոնյա հայի, կրոնական զգացմունքները վիրավորվում են, երբ ՀԱԵ սպասավորն իրեն պահում է մոջահեդի պես, քիչ է մնում՝ ջիհադիստի ժիլետ հագնի»,- շարունակելով ելույթը՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը: Ելույթը հարուցեց ընդդիմության դժգոհությունը: Դահլիճից հնչեց Գեղամ Մանուկյանի ձայնը՝ «չհամարձակվե՛ք»: |


