▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խղճուկ ու ողորմելի զանգված եք դուք․․․Տեր Զարեհ

Խղճուկ ու ողորմելի զանգված եք դուք․․․Տեր Զարեհ

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը արձագանքել է ՔՊ-ական Արսեն Թորոսյանի վերջին հայտարարություններին, որոնցով նա ամեն կերպ փորձում է արդարացնել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը, մասնավորապես, Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման մասին խոսելիս՝ ասում է, թե մեր եկեղեցիներն «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում են», և այդտեղ Ադրբեջանն «իր իրավունքներն ունի»։

«Դու և քո նմանները, որոնք փորձում են արդարացնել հայկական եկեղեցիների կործանումը, ավերումը, քանդումը Ադրբեջանի պես թշնամական պետության կողմից, այսօր ձեզ իրավունք եք վերապահել, ձեր քաղաքական լիդերի գլխավորությամբ և մի քանի տիրադավ իբրև թե հոգևորականների մասնակցությամբ, քաղաքական օրակարգ ձևավորել և քաղաքական հա՞յտ նրկայացնել ընտրությունների շեմին, իբրև թե մտահոգված եք եկեղեցու բարենորոգման հարցերով...  Դուք, որ եկեղեցի քանդողների ձեռքը համբուրում եք, նրանց արարքներին էլ վախենում եք գնահատական տալ, այսօր հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց ....»,- դիմելով Թորոսյանին ու նրա ՔՊ-ական թիմակիցներին ու ղեկավարությանը՝ ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«Խղճուկ և ողորմելի զանգված եք դուք. ձեր ներսի թշնամանքը, ատելությունը հայի ու հայկականի մասին չեք կարողանում քողարկել՝ այնքան շատ է ձեր ներսում այդ ամենը, ու կարծում եք, թե մեր ազգն այնքան հեռացած է իր ինքնությունից ու արմատներից, որ ձեզ պետք է ձա՞յն տա, քվե՞ տա...»,- խոսքը շարունակել է քահանան, ապա դիմել է նաև ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ, խոսքս՝ ձեզ. դուք ու՞մ եք ձայն տալու, ու՞մ եք իշխանություն տալու՝ ձեր փոխարեն որոշումներ կայացնելու համար, ու՞մ եք օժտելու մանդատով՝ աշխարհում ձեզ ներկայացնելու համար. այս տեսակների՞ն, որոնք եկեղեցի քանդողի ձեռքը համբուրու՞մ են...

Այդ տեսակը մեր ինքնության հետ ընդհանրապես կապ չունի։ Սրանց գենը դեռ պետք է ստուգել՝ հայ են, թե հայ չեն։ Չեմ կարծում, որ հայն այդքան հայատյաց կլինի»,- ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее