▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղի կորուստը ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել Հայաստանի հետ. ռուս քաղաքագետ

Ղարաբաղի կորուստը ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել Հայաստանի հետ. ռուս քաղաքագետ

Իրանի ռազմական և տնտեսական թուլացումը ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս ֆոնին ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացումը բխում է Երևանի շահերից, սակայն Մոսկվան դա չի զգում, ասել է Միջազգային հարաբերությունների գծով ռուս փորձագետ Դմիտրի Սուսլովը։
 
Եթե ՀՀ-ն զրկվի Գյումրիում տեղակայված ռուսական բազայից, ռուսական ներկայությունից և անվտանգության երաշխիքներից, ապա երկիրն առնվազն կարող է զրկվել Սյունիքի մարզից։ Դա միանգամայն «աշխատող սցենար» է, որը կարող է իրականացվել՝ անկախ Բաքվի և Անկարայի հետ քաղաքական պայմանավորվածություններից։ 

«Եթե Թուրքիան և Ադրբեջանը գան այն եզրակացության, որ ՌԴ-ն չի պաշտպանի Հայաստանին նույնիսկ ուղղակի ագրեսիայի դեպքում, երկրի համար ռիսկերը էապես կմեծանան։ Նման սցենարում վտանգի տակ կարող է հայտնվել առնվազն Սյունիքի մարզը»,- ասել է Սուսլովը Երևանում կազմակերպած կլոր սեղանի ժամանակ:

***

Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է։ Այս մասին հայտնել է ՌԴ բարձրագույն տնտեսագիտական համալսարանի դասախոս և «Վալդայ» ակումբի փորձագետ Դմիտրի Սուսլովը։

«Մեր տեսանկյունից, Հայաստանի ներկայիս կուրսը Ռուսաստանից վերջնական խզումը դարձնում է ժամանակի հարց, ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները, Ռուսաստանը սա ընկալում է ոչ թե որպես դիվերսիֆիկացիա, այլ որպես աստիճանական անցում դեպի հակառակորդի կողմը։ Ռուսաստանը մտադրություն չունի պարզապես հետևելու, թե ինչպես է Հայաստանը շարժվում դեպի Արևմուտք, աստիճանաբար կրճատում է համագործակցությունը Ռուսաստանի հետ և պահպանում այդ համագործակցության որոշ տարրեր պարզապես այն պատճառով, որ այս պահին այլընտրանք չկա: Համապատասխանաբար, Ռուսաստանը խնդրում է Հայաստանին որոշում կայացնել: Եթե մենք դաշնակիցներ և գործընկերներ ենք, ապա դեմ չենք Հայաստանի հարաբերությունների խորացմանը Միացյալ Նահանգների և Եվրոմիության հետ, բայց դա չպետք է ուղեկցվի Ռուսաստանին՝ Հայաստանի տնտեսությունից դուրս մղելով և սեղմելով, ինչպես նաև չպետք է ուղեկցվի ռուս-հայկական հարաբերությունների նվազեցմամբ»,- նշել է նա:

info@asekose.am/095519696
Քաղաքական далее