▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացիները վերցրել են տասնյակ հայկական ֆուռերի վարորդների փաստաթղթերն ու չեն թողնում գալ ՀՀ

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ, որոնք ՀՀ են տեղափոխում ՌԴ-ից փայտի հետ կապված արտադրանք, փետրվարի 12-ից մնացել են Վրաստանում։ Ինչպես «24Նյուզ»-ին փոխանցել է ներմուծող ընկերություններից մեկում աշխատող զրուցակիցներից մեկը փետրվարի 12-ից նրանց ձեռքից վերցրել են բոլոր տեսակի փաստաթղթերը և թույլ չեն տալիս մեկնել Հայաստան՝ չտալով որևէ բացատրություն։

Վարորդները չգիտեն, թե ինչ է տեղի ունենալու, ինչքան են այնտեղ մնալու, ինչ կարգավիճակում են մնալու։ Վրացական կողմից հայտնել են, որ սպասում են հրամանի, այդ դեպքում նրանց կթողնեն գալ Հայաստան։ Ընդ որում, ՌԴ-ից դուրս եկող և Վրաստան մտնող մյուս ապրանքատեսակներ տեղափոխող բեռնատարներին նույնպես կանգնեցնում են և տեղափոխում են հատուկ պահպանվող տարածքներ, որտեղ վերջիններս սպասսում են, թե երբ վերջապես վրացական կողմը թույլ կտա նրանց տրանզիտային բեռը հասցնել Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее