▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեհափառ Հայրապետի հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը

Մասյացոտնի թեմի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը Հնդկահայոց հովվությունում իր ծառայության տարիներից դրվագներ է պատմել, թե ինչպես է ականատեսը եղել Վեհափառ Հայրապետի հայրական հոգածությանն ինչպես Հայոց մարդասիրական ճեմարանի սաների, այնպես էլ պատերազմում վիրավորում ստացած զինվորների նկատմամբ։

«2016–2023 թթ. ծառայում էի Հնդկահայոց հովվությունում։ Այդ տարիներին բազում առիթներ ունեցա անմիջական ականատեսը լինելու Վեհափառ Հայրապետի հայրական հոգածությանն ինչպես Հայոց մարդասիրական ճեմարանի սաների, այնպես էլ պատերազմում վիրավորում ստացած զինվորների նկատմամբ։ Սրտառուչ են այն հիշողությունները, երբ Հնդկաստան եկան մի խումբ հայ զինվորականներ՝ ծանր վնասվածքներով։

Նորին Սրբության հոգածությամբ ժամանեցին Կալկաթա և Հայոց Հայրապետի թելադրանքով էլ ընդունվեցին քաղաքի առաջատար բուժհաստատություններ՝ ստանալով անհրաժեշտ բուժում և պրոթեզավորում։ Այս ամենով հանդերձ՝ նրանք հոգևոր ջերմություն էին զգում. դա մխիթարություն էր՝ շարունակելու ապրել կյանքը ապագայի հանդեպ հույսով ու հավատով։ Ճեմարանի տեսչի միջոցով մեր զինվորների բուժման ու պրոթեզավորման ընթացքին գրեթե ամեն օր հետևում էր Վեհափառ Հայրապետը՝ սպասելով նրանց շուտափույթ ապաքինմանն ու Հայրենիք վերադարձին։ Հայաստան վերադառնալով՝ մեր եղբայրները վերստին ներգրավվեցին առօրյա կյանքին՝ օրինակ դառնալով բոլոր նրանց համար, ովքեր անցնում են դժվարությունների ու փորձությունների միջով։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Նորին Սրբության հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը՝ որպես մեր սահմանների պաշտպանության, հավատքի, նվիրումի և արժանապատվության բարձրագույն խորհրդանիշ»,- նշել է Տեր Արծրունը։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее